Ռեալի նախագահը, տեսնելով թիմի մեկնարկային կազմը, կարծել է` ակնոցները սխալ են ցույց տալիս

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Մալագա» – «Ռեալ» հանդիպումից (3։2) առաջ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույց է տվել ֆրանսիական «Canal +»-ի թղթակից Մոնիկա Մարչենտեին։

Հարցազրույցի ժամանակ Մոնիկան հանել է հեռախոսը և Պերեսին ցույց տվել «Ռեալի» մեկնարկային կազմը։ Պերեսին այնքան է զարմացրել Կասիլյասի բացակայությունը, որ նա նույնիսկ հանել է ակնոցները՝ մտածելով, թե դրանք սխալ են ցույց տալիս։ Հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ դարպասապահի փոփոխության մասին խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով հայտարարել է, թե Կասիլյասն այս պահին ավելի թույլ է Ադանից։

Մեկնաբանել