24 դեկտեմբեր, 2012 14:39

Բագրատյանն էլ առաջադրվեց

Այսօր «Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարում առաջարկվեց 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Հարցն ընդունվեց միաձայն, և Հրանտ Բագրատյանը համաձայնեց առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Մինչ համագումարի սկիզբը լրագրողների հետ զրույցում Բագրատյանը նշել է, որ  թեև ինքը դուրս չի եկել ՀԱԿ-ից, բայց այս պահին նպատակահարմար է գտել սառեցնել հարաբերությունները: Միաժամանակ` վստահեցրել է, որ իր առաջադրման որոշման վրա բացարձակապես չի ազդել Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնի խոսակցության ձայնագրությունը: