24 դեկտեմբեր, 2012 14:23
Գուտի. Իկերը գիտի, որ աշխարհի լավագույն դարպասապահն է
«Պետք չէ խոսել Մոուրինյոյի և Կասիլյասի միջև հավանական վեճի մասին»
24 դեկտեմբեր, 2012 14:26
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին` ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին` մահացու հրազենային վնասվածքով, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: