«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, մեկնաբանելով «Շանհայ Շենհուայի» հարձակվողԴիդյե Դրոգբայի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, նշել է, որ ինքը թուրինյան ակումբի ղեկավարությանը չի խնդրել ձեռք բերել կոտ դ’իվուարցուն։
«Ես չգիտեմ, թե ինչու է Դրոգբայի անունը մամուլում կապվում հենց մեր ակումբի հետ։ Ես ինքս ղեկավարությունը չեմ խնդրել գնել այդ ֆուտբոլիստին, և ա յդ հարցը երբեք էլ չի քննարկվել», -Կոնտեի խոսքերն է մեջբերում Tmw-ն։