27 դեկտեմբեր, 2012 11:57

Թուրքիայում պատժվել են հայերի հասցեին ռասիստական հայտարարություններ անելու համար

Ստամբուլի առաջին ատյանի քրեական  41-րդ դատարանը որոշում է կայացրել պատժել 2012թ. փետրվարի 26-ին`Խոջալուի դեպքերի օրը, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հակահայկական կոչեր հնչեցրած մի քանի ցուցարարների:

 Ըստ CNN Turk-ի` հայերի դեմ ուղղված ռասիստական արտահայտությունների  համար միտինգի վեց մասնակից  նախապես դատապարտվել է 5 ամիս բանտարկության: Ստամբուլի դատարանը այնուհետև վերանայել է վճիռը: Հայերի հասցեին ռասիստական արտահայտությունների հեղինակները կտուգանվեն 3000 թուրքական լիրայոv, ինչը համարժեք է մոտ $1700-ին: Մեղադրյալները չեն ընդունել իրենց մեղքը:

Ցուցարարները միջոցառման ժամանակ հակահայկական ու ռասիստական բնույթի պաստառներ են պարզել,  վիրավորանքներ հնչեցրել հայերի հասցեին: