3798,5 մ երկարությամբ և 160 կգ կշռող նամակ Սանտա Կլաուսին

Ֆիննական Ռովանիեմի քաղաքի բնակիչները Գինեսի գրքում գրանցել են Սանտա Կլաուսին ուղղված ամենաերկար նամակը:

Ռեկորդակիր ուղերձի երկարությունը 3798,5 մ է, իսկ քաշը՝ 160 կգ: Նամակը պարունակում է աշխարհի տարբեր երկրների երեխաների ու չափահասների մոտ 76 հազ. ցանկություն:

Գինեսի գրքում այս ռեկորդը գրանցել է Guinness World Records-ի պաշտոնական ներկայացուցիչ Լուիս Թոմասը:

Նախագծի հեղինակները նամակներ են հավաքել աշխարհի տարբեր ծայրերից, դրանք միացրել իրար և բերել Ռովանիեմի:

Մեկնաբանել