«Մանչեսթեր Յունայթեդի»գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարող է որակազրկվել Պրեմիեր լիգայի մի քանի խաղով։ Երեկ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Նյուքասլի» հետ հանդիպման (4։3) երկրորդ խաղակեսից առաջ շոտլանդացի մասնագետը վիճել է մրցավարների հետ։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Ֆերգյուսոնը դժգոհել է, քանի որ գլխավոր մրցավար Մայք Դինը գրանցել է Էվանսի ինքնագոլը։ Նշվում է, որ Ֆերգյուսոնի հարցով կարգապահական հանձնաժողովի որոշումը կլինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրելուց հետո։
Դրվագներից մեկում Ֆերգյուսոնը նույնիսկ կորցրել է իր հայտնի մաստակը։
http://youtu.be/SSKCi7jUCDA