Հունիսի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ․ այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զագացմանն առնչվող հարցեր, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։
«Խորհրդարանականները կիսվել են նաև հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի մի շարք ասպեկտների վերաբերյալ իրենց տեսակետներով»,- ասված է հաղորդագրությունում։
***
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը սկսվել էր հունիսի 17-ին և շարունակվելու է այսօր՝ հունիսի 18-ին: