Հունիսի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև․ այս մասին ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, քննարկվել են դրա դեմ պայքարի միջոցները։
Երկու երկրների նախագահների վերջին զրույցը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։