5 հունվար, 2013 13:57

Մանչինին ցանկանում է արագ ազատվել Բալոտելիից

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին արդեն հունվարին կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ 2 օր առաջ տեղի ունեցած մարզման ժամանակ քաշքշուկից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 22-ամյա ֆուտբոլիստից հրաժարվելու վերջնական որոշում է կայացրել։

Չնայած Մանչինիի հավաստիացումներին, թե պատրաստ է ևս մեկ հնարավորություն տալ իտալացի ֆուտբոլիստին, աղբյուրի տեղեկացմամբ՝ նա պահանջել է հնարավորինս շուտ ազատվել Բալոտելիից։