Կադաֆիի որդու դատը կկայանա առաջիկա ամսվա ընթացքում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդու` Սեյֆ ալ Իսլամի դատը կկայանա առաջիկա ամսվա ընթացքում, հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարար Սալեհ Էլմիր Ղանին: Սեյֆ ալ Իսլամն այս պահին կալանքի տակ է լիբիական տարածքում:

«Սեյֆ ալ Իսլամի, ինչպես նաև Լիբիայի նախկին վարչապետ Ալ Բաղդադի ալ Մահմուդիի և հետախուզական ծառայությունների նախկին ղեկավար Աբդալլահ աս Սանուսիի նկատմամբ դատական գործընթացը կսկսվի հետաքննության ավարտից անմիջապես հետո. այն, ակնկալվում է, որ կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում»,- ասել է Էլմիր Ղանին Լիբիայի պետական հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով` մոտ ապագայում Լիբիայի տարածքում կվերանան այն բանտերը, որ դուրս են պետության իրավասությունից, և կվերացվի ձերբակալությունների՝ երկրի ոստիկանության փորձը: Բացի այդ, ինչպես նշել է լիբիացի նախարարը, «քաղաքացիական անձանց գործերն այսուհետ կքննվեն բացառապես քաղաքացիական դատարաններում նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիական անձը նույն գործով մեղադրվում է զինվորականի հետ»:

Մեկնաբանել