Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր դիտահարթակը բացվել է Լոնդոնում

Լոնդոնում բացվել է Շարդ» (բեկոր) երկնաքերի դիտահարթակը, որն ամենաբարձրն է Արևմտյան Եվրոպայում:

Քաղաքի նոր տեսարժան վայր հանդիսացող « «Շարդի» վերջին հարկերից բացվող հիասքանչ տեսարաններն անտարբեր չեն թողնում ոչ մեկին, գրել է բրիտանական Telegraph-ը:

Թվային սարքերի միջոցով նույնիսկ ցերեկվա ժամերին կարելի է վայելել Լոնդոնի գիշերային համայնապատկերը:

310 մ բարձրություն ունեցող «Շարդի» կառուցումն արժեցել է 450 մլն ֆունտ ստեռլինգ և, մինչև «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակներից մեկի կառուցումը, համարվում էր Եվրոպայի ամենաբարձր շենքը:

Մեկնաբանել