Հենրիխ Մխիթարյան. Ոսկե գնդակը կհանձնեի Ինյեստային

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը R-Sport-ին տված հարցարզույցում նշել է, թե ում կցանկանար տեսնել «Ոսկե գնդակի» հաղթողի դերում։

Ինչո՞ւ «Ոսկե գնդակը» ստացավ Լիոնել Մեսսին՝ հաշվի առնելով, որ Ինյեստան հաղթել էր Եվրոպայի առաջնությունում, իսկ Ռոնալդուն՝ դարձել Իսպանիայի չեմպիոն։

– Անկեղծ ասած, չեմ կարող ասել, չէ՞ որ ես չեմ ընտրել։ Եթե ընտրել են Մեսսիին, նշանակում է, որ նա է արժանի։ Ես այդ մրցանակը կհանձնեի Ինյեստային, քանի որ նա հաղթել է Եվրոպայի առաջնությունում և շատ ուժեղ խաղ է ցուցադրել», – ասել է Մխիթարյանը։

Մեկնաբանել