Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ է պարգևում Շախտյորին (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Դոնեցկի «Շախտյորը» այսօր ընկերական հանդիպում է անցկացրել եգիպտական «Զամալեք» թիմի հետ։

Համառ պայքարում ուկրաինական թիմը հաղթել է 3։2 հաշվով։ «Շախտյորում» մեկական գոլի հեղինակ են դարձել Էդուարդոն, Սրնան և Հենրիխ Մխիթարյանը։ վերջինս դարձել է հաղթական գոլի հեղինակ։ Տեղեկացնենք նաև, որ մեր կիսապաշտպանը մասնակցել է ողջ հանդիպմանը։

http://youtu.be/MS_FFovjmEc

Մեկնաբանել