Մարկուս Մերկը` 21-րդ դարի լավագույն մրցավար. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի լավագույն մրցավարների անունները:

Լավագույն մրցավարներին ընտրելու համար մասնակցել են IFFHS-ի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:

Առաջին հորիզոնականը վստահորեն զբաղեցրել է Մարկուս Մերկը, ով 135 միավոր է հավաքել: Երկրորդ հորիզոնականում ուրուգվայցի Խորխե Լուիս Լարիոնդան է (108 միավոր): Երրորդ հորիզոնականում կոլումբացի Օսկար Խուլիան Ռուիզն է (104 միավոր):

Առաջին հնգյակում են նաև բելգիացի Ֆրանե Դե Բլեկերը և անգլիացի Հովարդ Ուեբը:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել