20 հունվար, 2013 20:05

Արոնյանը հաղթում է Հոու Յիֆանին.Tata Steel Chess

Հայաստանի ուժեղագույնգրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 8-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթել է չինուհի Հոու Յիֆանին:

Մինչև 24-րդ քայլն ընթանում էր հավասար պայքար, սակայն Հոու Յիֆանը մեկը մյուսի ետևից թույլ տվեց երկու կոպիտ սխալ և խաղի միջնամասում գործնականում կորցրեց դրական արդյունքի հասնելու հնարավորությունը։ Իսկ Արոնյանը չկրկնեց նախորդ տուրի սխալները, երբ ռուս Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում, ունենալով բացահայտ առավելություն, ի վերջո բաց թողեց հաջողության հասնելու հնարավորությունը։

Այսօրվա խաղն ավարտվեց 40-րդ քայլում։

Այս պահին Արոնյանն ունի 5 միավոր, Անանդը՝ 5,5, Կարլսեն – Կարյակին հանդիպումն առայժմ ընթացքի մեջ է։

B մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն 8-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուս Սերգեյ Տիվյակովի հետ: