20 հունվար, 2013 22:32

Ռոբերտո Կարլոսը պատմել է Ռեալում տիրող մթնոլորտի մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը խոսել է իր նախկին թիմում տիրող մթնոլորտի, ինչպես նաև դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Խոսքը գնում է ներթիմային լարվածության մասին։ Հանդերձարանում սկսեցին տեղի ունենալ այնպիսի բաներ, որոնք խնդիրներ ծնեցին։ Կասիլյասը պաշտպանեց Կրիշտիանոյին, Կրիշտիանոն՝ Սերխիո Ռամոսին, Ռամոսը՝ Օզիլին։

Դրությունը սրվեց, և Կասիլյասը, հնարավոր է, որպես ավագ որոշեց ողջ բեռը վերցնել իր վրա, ինչն էլ արդյունքում հանգեցրեց նման իրավիճակի»,- Ռոբերտո Կարլոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։