Բլատերը բացառել է ԱՊՀ առաջնության ստեղծումը

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում խոսել է ԱՊՀ առաջնության ստեղծման հավանականության մասին։

«ՖԻՖԱ-ն բուրգաձև ենթակառուցվածք ունեցող կազմակերպություն է, որտեղ իրենց կարևոր դերն ունեն ակումբները։ Ակումբները պետք է կազմակերպեն ակումբային մրցաշարեր, սակայն դա պետք է լինի ազգային ֆեդերացիաների ներսում։ Սա է ՖԻՖԱ-ի և ամբողջ համաշխարհային ֆուտբոլի ընտանիքի քաղաքականությունը։

Սահմաններից դուրս ազգային լիգաների հարցը մենք երբեք չենք քննարկի։ ԱՊՀ առաջնության ստեղծումն անհնար է, քանի որ դա դեմ է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, իսկ նման բան լինել չի կարող», – Բլատերի խոսքերն է մեջբերում Rsport-ը։

Մեկնաբանել