Կոր էկրանով հեռուստացույցները գրավում են շուկան նոր թափով, և թվում է` արտադրողները առաջնահերթությունը տալու են այս տեխնոլոգիային, տեղեկացնում է Rbc.ru-ն:
Կոր էկրանով OLED հեռուստացույցներ կարտադրի ոչ միայն Samsung-ը, այլև LG Electronics-ը: Ընկերությունն իր 55 դյույմ անկյունագծով EA9800 մոդելի շնորհանդեսը կազմակերպել էր վերջերս Լաս Վեգասում կայացած CES 2013 միջազգային ցուցահանդեսում:
LG EA9800-ը ունի CINEMA 3D և Smart TV համակարգեր, իսկ էկրանը թեթև կորությամբ է, ինչի արդյունքում ստացվում է «նույն հեռավորության էֆեկտ»: Էկրանը ցանկացած անկյունից հեռուստադիտողի աչքին գրեթե նույն հեռավորության վրա է լինում: Արդյունքում պատկերի կորուստ կամ թերի ընկալում տեղի չի ունենում: