Տիտո Վիլանովա. Ռեալ Սոսյեդադն արժանի հաղթանակ տարավ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտության (2։3) մասին։

«Շնորհավորում եմ «Ռեալ Սոսյեդադին»։ Նրանք վաստակեցին այս հաղթանակը, առաջին հերթին, որ իրենք լավ խաղացին, այլ ոչ թե «Բարսելոնան» վատ հանդես եկավ։

Պիկեն 2-րդ դեպքում միանշանակ արժանի էր դեղին քարտի, սակայն հանդիպման ընթացքում շուրջ 200 նման խախտումներ են եղել։ Այս թեմայի շուրջ այլևս բան չունեմ ավելացնելու։ Ընդմիջման ժամանակ Պիկեին ասացի, որ նա պետք է զգույշ լինի, սակայն հենց առաջին իսկ խախտումը նրա կատարմամբ դեղին քարտի արժանացավ», – Վիլանովայի խոսքերն է մեջբերում Barcastuff-ը։

Հիշեցնենք, որ սա կատալոնական ակումբի առաջին պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։

Մեկնաբանել