Թեժ գիծ Ոստիկանությունում` նախագահի թեկնածուների շտաբների համար

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ՀՀ նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ է անում նախընտրական փուլում ընտրողների հետ կազմակերպվելիք հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող Թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70:

Նպատակն է ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովումը:

Մեկնաբանել