Մանչեսթեր Յունայթեդում շրջապատված եմ չեմպիոններով. Վան Պերսի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հերթական անգամ խոսել է «Արսենալից» իր տեղափոխության մասին։

««Արսենալը» մեծ ակումբ է, որտեղ ես անց եմ կացրել 8 հիանալի տարիներ։ Երբեմն դու զգում ես, որ ինչ-որ նոր բանի կարիք ունես։ Այդ նոր մարտահրավերը ես ստացա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այստեղ ես շրջապատված եմ չեմպիոններով։ Ամեն օր ես համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։

Այժմ ինձ կրկին երեխայի պես եմ զգում։ Տեսնում եմ այնպիսի բաներ, որ երկար տարիներ ինձ համար անտեսանելի են եղել», – հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fcupdate.nl-ը։

Մեկնաբանել