Բալոտելիի գործակալը հանդիպել է Միլանի ղեկավարության հետ

«Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև թեժ բանակցություններ են ընթանում հարձակվող Մարիո Բալոտելիիտրանսֆերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Tuttomercato-ն, Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան երեկ հանդիպել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ, իսկ այսօր նա մեկնել է Անգլիա՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ բանակցելու։

Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո։

Մեկնաբանել