Ճանապարհները դժվարանցանելի են

Հանրապետության տարածքում այսօր ՝ ժամը 08.30-ի դրությամբ, փակ են Սելիմի լեռնանցքը, Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-ծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել