Անտոնիո Կոնտե. Մենք դեռ չեմպիոն չենք

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով ճանաչվել է 2012 թվականի Իտալիայի լավագույն մարզիչ, խոսել է Ա սերիայում իր թիմի հնարավորությունների մասին։

«Այս հիանալի մրցանակի համար ես շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին։ Ընթացիկ մրցաշրջանում կփորձենք կրկնել «Յուվենտուսի» նախորդ նվաճումները։

«Յուվենտուսն» այս առաջնության ֆավորիտն է, սակայն մենք դեռ չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը», – Կոնտեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Մեկնաբանել