Թռիչք դեպի Տիեզերք. առաջարկում է Կանադան

Կանադական զբոսաշրջային շուկայում հեռանկարային նոր ուղղություն է հայտնվել` թռիչք դեպի Երկրի ուղեծիր: Ամերիկյան Xcor Aerospace ընկերությունն ու նրա հոլանդական գործընկեր Space Expedition Corporation-ը (SXC) այդ գործը վստահել են կանադական Uniktour ընկերությանը, հաղորդում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տիեզերական զբոսաշրջիկները ուղեծիր դուրս կգան Xcor Aerospace-ի երկտեղանոց Lynx Mark հրթիռապլանի օգնությամբ, որը ներկայում փորձարկվում է: Այն թռչում և վայրէջք է կատարում սովորական ինքնաթիռի նման, պարզապես անհրաժեշտ է առնվազն 2,4 կմ երկարությամբ թռիչքուղի:

Տիեզերք ուղևորվել ցանկացողներին առաջարկվում է երկու փաթեթ. առաջինը ենթաուղեծրային թռիչքն է` 60 կմ բարձրությամբ, որը կտևի 45 րոպե: Դրա համար հարկ կլինի վճարել 95 հազ. դոլար: Առաջին մեկնարկը նախատեսված է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Երկրորդը 60-րոպեանոց թռիչքն է` արդեն 100 կմ-ից բարձր, որտեղ սկսվում է տիեզերքը: Անկշռության վիճակն այս դեպքում կլինի 5 – 6 րոպե` նախկին 3 -4–ի փոխարեն: Տոմսի արժեքն այս դեպքում կավելանա 5 հազ. դոլարով, և անհրաժեշտ կլինի սպասել թռիչքին մինչև 2014-ը:

Մեկնաբանել