Հանրապետության ճանապարհները հիմնականում անցանելի են

Հանրապետության բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հունվարի 28-ի, ժամը 11.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես տեղեկացրին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` փակ է նաև Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել