Վրաստանում համաներվածների թիվը գերազանցել է 5500-ը

Վրաստանում համաներման օրենքով ազատ արաձակված դատապարտյալների թիվը գերազանցել է 5, 5 հազ-ը, հաղորդում է GHN-ը:

Ընդ որում՝ ազատ արձակվածներից 231-ը կին է, 14-ը՝ դեռահաս:

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքը ընդունվել էր 2012թ. դեկտեմբերի 21-ին, սակայն երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրենքի նկատմաբ վետո էր դրել: Օրենքը վերջնական ընդունվել էր միայն խորհրդարանի նախագահ Դավիթ Ոսուպաշվիլիի կողմից այն հունվարի կեսերին ստորագրելուց հետո:

Մեկնաբանել