8 փետրվար, 2013 13:17

Դերենիկ Դումանյանը ԿԸՀ հորդորով կայցելի Անդրիաս Ղուկասյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` ժամը 14:30-ին, կայցելի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը։

Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այցը պայմանավորված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունից բխող այսօր տարածած հայտարարությունով:

«Դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»,- ասված էր ԿԸՀ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլը սկսել է հունվարի 21-ից՝ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրվանից: Նա պահանջում է, որ գործող նախագահ, իշխող ՀՀԿ կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից և վերջ դրվի կեղծ ընտրություններին: