8 փետրվար, 2013 14:10
Made in Armenia
Հայաստանից արտահանվող խաղողի 97%ը և ծիրանի 90%ը, ինչպես նաև խաղողի գինու 81%ը գնում է Ռուսաստան Եթե ռուսները նախընտրում են հայկական միրգն ու խմիչքը, ապա ամերիկացիներն ու բրիտանացիները՝ հնաոճ իրերն ու նկարները
8 փետրվար, 2013 14:26
Այս պահին մի խումբ քաղաքացիներ «Վերջ ռեժիմին», «Վերջ կեղծ ընտրություններին», «Վերջ հակասահմանադրական կարգին» պաստառներով կանգնած են նախագահական նստավայրի դիմացի մայթին:
Ավելի վաղ նրանք ԿԸՀ-ից շարժվել են դեպի ԵԱՀԿ գրասենյակ` պահանջելով ԵԱՀԿ պետությունների դեսպանատներից հեռացնել իրենց դիտորդներին Հայաստանից և չսատարել կեղծարարներին: Նրաց կարծիքով` ԿԸՀ-ի և միջազգային առաքելությունների միջև կապ կա: Ակցիայի մասնակից Սարո Սարոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ «Վերջ կեղծ ընտրություններին» և նմանատիպ այլ կոչերով պաստառներ տեղադրվեն նաև Բաղրամյան 26 հասցեում:
Սակայն քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, քանի որ ակցիայի մասնակիցներին 20 րոպե շարունակ արգելում էին բարձրանալ ԵԱՀԿ գրասենյակ (Բաղրամյան 18 հասցեում): Ի սկզբանե ենթադրվում էր, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են տեսնել հացադուլ անող` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, և չէին թույլատրում նրանց վերև բարձրանալ: Սակայն Ղուկասյանն իջավ ներքև` հանդիպելու և խնդրելու ոստիկաններին, որ ակցիայի մասնակիցներին թույլ տան բարձրանալ ԳԱԱ շենքի մոտ: Ավելի ուշ ոստիկանները թույլատրեցին երթը:
Անդրիաս Ղուկասյանն առողջական վիճակի պատճառով չկարողացավ միանալ ակցիայի մասնակիցներին: