Ալին Թաշճյանի նախագահած FIPRESCI–ի ժյուրին կընտրի Բեռլինալեի լավագույն ֆիլմերը

Փետրվարի 7-17-ը Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում FIPRESCI-ի (կինոքննադատների միջազգային ասոցիացիա) ժյուրին կնախագահի պոլսահայ կինոքննադատ Ալին Թաշճյանը, հաղորդում է Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոսը»:

FIPRESCI-ն մրցանակներ կշնորհի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում, «Ֆորում» և

«Պանորամա» բաժիններից յուրաքանչյուրում ընտրված լավագույն ֆիլմին:

Փետրվարի 8-ին Գերմանիայի մայրաքաղաքում բացվել է աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկը՝ 63-րդ Բեռլինալեն:

Փառատոնի գլխավոր ժյուրին նախագահում է չինացի ռեժիսոր Վոնգ Կար Վայը, որի «Մեծ վարպետներ» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկել է միջոցառումը:

Մեկնաբանել