Կատալոնական հեռուստաալիքը ներողություն է խնդրել Մադրիդի Ռեալից

Կատալոնական TV3 հեռուստաալիքի տնօրեն Խավիեր Վալսը ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալից» այն տեսանյութի համար, որում ներկայացվում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի նկատմամբ «արքայական ակումբի» ֆուտբոլիստների կոպիտ խաղը՝ նրանց համեմատելով բորենիների հետ։

«Մենք ներողություն ենք խնդրում «Ռեալից», պարզապես այդպես ցանկանում էինք ցույց տալ, թե ինչպես է Մեսսին զոհ դառնում ամեն անգամ, երբ խաղում է «Ռեալի» դեմ։

Երբ ինչ-որ սխալ ես թույլ տալիս, պետք է ներողություն խնդրես։ Ուստի մենք կրկին ներողություն ենք խնդրում, եթե մեր քայլից ինչ-որ մեկը վիրավորվել է», – Վալսի խոսքերն է մեջբերում Inside Spanish Football-ը։

Նշենք, որ հեռուստաալիքը, մասնավորապես, անդրադարձել է «Ռեալի» 3 ֆուտբոլիստների՝ Խաբի Ալոնսոյին, Պեպեին և Ալվարո Արբելոային։

Մեկնաբանել