Apple-ը MacBook Pro Retina-ն ժամանակավորապես էժանացրել է $200-ով

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության կողմից արտոնագրված MacConnection ինտերնետային խանութը $200-ով ժամանակավորապես իջեցրել է 13-դյույմանոց MacBook Pro Retina սարքավորումների գինը` մինչև $1499, հաղորդում է AppleInsider-ը:

Գնային փոփոխությունը տարածվում է միայն 2,5 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Core i5 պրոցեսոր, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 128 Գբ տարողունակությամբ ներկառուցվող SSD կուտակիչ ունեցող նոութբքուքների վրա:

Հատկանշական է սակայն, որ Apple-ի պաշտոնական կայքում գնային այս փոփոխությունը դեռ տեսանելի չէ:

AppleInsider-ը նշում է, որ գնային այսպիսի փոփոխությունները բնորոշ չեն ամերիկյան ընկերությանը: Փորձագետների կարծիքով` գների իջեցման պատճառ կարող էր դառնալ մատակարարումների շղթայի բարելավումը, ինչպես նաև Mac-երի վաճառքների ցուցանիշի բարձրացումը. վերջին եռամսյակում դրանք տարեկան կտրվածքով կրճատվել էին 21%-ով:

Մեկնաբանել