Թուրքիայի կառավարության կից Հիմնադրամների գլխավոր վաչությունը Ստամբուլի Թարլաբաշը Բերբեր Շահին թաղամասում գտնվող շենքը վերադարձրել է հայերին, հայտնում է Պոլսի «Հայթերթ» կայքը: Ներկայում շենքը գտնվում է վթարային վիճակում: Օրեր առաջ էլ Սբ Նշան հայկական եկեղեցուն էր վերադարձվել Պեզճեան դպրոցի շենքը:
2011թ. օգոստոսին Թուրքիայում օրենք է ընդունվել կրոնական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական գույքը իրական տերերին վերադարձնելու մասին: Օրենքը նախատեսում է հետ վերադարձնել 1936-ից հետո բռնագրավված գույքը: Գույքը վերադարձվելու է Թուրքիայում իրավական կարգավիճակ ունեցող Հայ առաքելական եկեղեցուն, Հույն ուղղափառ եկեղեցուն և հրեական համայնքին:
Օրենքը չի նախատեսում հանձնել մինչև 1936թ.` օրինակ Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավված գույքը` այդպիսով իսկ վերադարձնելով եկեղեցապատկան գույքի փոքր մասը միայն: