15 փետրվար, 2013 16:21

Ջոն Քերիի իրանցի փեսան

Իրանական լրատվամիջոցները վստահեցնում են․ Իսրայելն ունի անհանգստանալու նոր պատճառ։ Այն է՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի դստեր ամուսնու էթնիկ ծագումը։

Mehr գործակալությունը վստահեցնում է․ Իսրայելը զգուշավորությամբ է ընդունել պետքարտուղարի պաշտոնում Քերիի նշանակումը ոչ այն բանի համար, որ նա կոչ է անում Իրանի ու Սիրիայի հետ երկխոսության։ Իրական պատճառն այն է, որ Քերիի փեսան իրանցի ներգաղթյալների զավակ է։ Նրա անունը Բեհրուզ Նահեդ է, նա բժիշկ է, աշխատում է Հարվարդի համալսարանի նյարդաբանության ամբիոնում։ Ըստ Mehr-ի տվյալների՝ Նահեդը 32 տարեկան է, Քերիի դստեր՝ Վանեսայի հետ ամուսնացել է 2009թ․։

Համաձայն տարբեր գնահատականների՝ ԱՄՆ-ում իրանական սփյուռքը հաշվում է 500 հազ-ից մինչև 2 մլն մարդ, մեծ մասն Իրանից ԱՄՆ է գաղթել իսլամական հեղափոխությունից հետո։