Գյումրիում մեկ ձայնի համար Դ5 հազար են առաջարկում

«Գալա» հեռուստատեսությունը ձայնագրել է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկվող ընտրակաշառքի մասին հերթական ահազանգը:

Գյումրեցի տարեց թոշակառուն պատմում է, որ իրեն այցելել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից և առաջարկել Դ5 հազար՝ անձնագրի տվյալները տրամադրելու և գործող նախագահին ընտրելու խոստման դիմաց: Նա հրաժարվել է ներկայանալ՝ նշելով, որ վախենում է, թե իր փոքրիկ թոշակից էլ իրեն կզրկեն:

Մեկնաբանել