Խուզարկություններ` Մոլդովայի կառավարությունում

Այսօր` փետրվարի 15-ի առավոտյան, Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցներն ու դատախազության աշխատակիցները խուզարկություններ են սկսել երկրի կառավարությունում և հարկային ծառայությունում, հաղորդում է BBC-ն։

«Գործողությունները պայմանավորված են քրեական գործերով, որոնք հարուցվել են՝ կապված բարձրաստիճան պետպաշտոնյաների կատարած չարաշահումների և կոռուպցիոն ակտերի հետ»,- հայտարարել է Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի մամլո քարտուղար Անժելա Ստարինսկին։

Ազգային հակակոռուպցիոն կենտրոնն ավելի վաղ քրեական գործեր էր հարուցել Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության երեք նախարարի նկատմամբ։

Մեկնաբանել