Ռեալը նոր պայմանագիր կկնքի երիտասարդ տաղանդի հետ

Մոտակա ժամանակներում Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի 18-ամյա կիսապաշտպան Խոսե Ռոդրիգեսի հետ։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb.com կայքը։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2017 թվականի հունիսը։

Ռոդրիգեսը համարվում է «արքայական» ակումբի ամենատաղանդավոր սաներից մեկը։

Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը թիմի հիմնական կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Մեկնաբանել