Ռուսաստանի զինված ուժերի շտաբի պետը Հայաստանում է

2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետպաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:

Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:

Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Այցի շրջանակում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Մեկնաբանել