Դավոր Շուկեր. Ռեալը Օլդ Թրաֆորդում կհաղթահարի Յունայթեդի արգելքը

«Ռեալի» նախկին հարձակվող Դավոր Շուկերը չի կասկածում, որ «արքայական ակումբը» կկարողանա հաղթահարել «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը:

«Չեմ կասկածում «Ռեալի» հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններին: Դեռ մեկ խաղ կա: Առաջին խաղում մադրիդցիները լավ խաղացին, բայց չկարողացան հաղթել: Վստահ եմ՝ նրանք ի զորու են «Օլդ Թրաֆորդում» կոտրել «Յունայթեդի» դիմակայությունը»,- Marca-ին տրված հարցազրույցում նշել է խորվաթ ֆուտբոլիստը:

Մեկնաբանել