18 փետրվար, 2013 16:21

Զանգվածային լցոնում Արտաշատի տեղամասերից մեկում

Արտաշատ քաղաքի 17/5 տեղամասում շուրջ 30 րոպե առաջ ընտրախախտում է արձանագրվել: Մոտ 20-30 երիտասարդ մտել են ընտրատեղամաս, շրջափակել քվեատուփը և 400-500 քվեաթերթիկ լցոնել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին Transparency International և «Լրագրողներ` հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ների դիտորդները: Նրանց խոսքով` երիտասարդները իրենց ձեռքերը բռնել են և չեն թողել նկարահանել:

ՍիվիլՆեթը փորձել է միջադեպի կապակցությամբ զրուցել հանձնաժողովի նախագահի հետ, որը սակայն տեղում չի եղել: Նրան փոխարինող քարտուղարը նշել է, որ ինքը ոչինչ չի տեսել: Ոստիկանությունը ևս պնդում է, որ որևէ միջադեպի ականատես չի եղել: Մինդչեռ դիտորդները նշում են, որ հենց քարտուղարն է բացել քվեատուփը` թույլատրելով լցոնումները: