Skype-ն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գործարկել է տեսահաղորդագրությունների ծառայությունը

Ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայությունը թողարկել է տեսահաղորդագրության նոր գործառույթ Mac, iOS և Android օպերացիոն համակարգերի համար, որոնց միջոցով օգտագործողները կարող են ձայնագրված տեսահաղորդագրություններն ուղարկել իրենց ընկերներին, հաղորդում է Cnet-ը:

Windows օգտագործողները ստիպված են սպասել նոր ծրագրի իրենց հարթակին հայտնվելուն:

Նոր գործառույթը հայտնվել է «խոսակցություններ» բաժնում: Ձայնագրությունները չեն կարող գերազանցել 3 րոպեն: 20 հաղորդագրություն ուղարկելուց հետո ծառայության դիմաց Skype-ն օգտատերերից գումար կգանձի:

Նշենք, որ նոր գործառույթը ներառված է Skype Premium վճարովի փաթեթում և արժե $10: Օգտատերերին այն հասանելի կլինի տարեվերջին:

Վերջերս Skype-ը թարմացրել էր արտոնագրման բջջային ծրագրի տեքստը` ներառելով նրանում տեսահաղորդագրությունների կիրառման մասին պայմանը, որն օգտատերերին հնարավորություն էր տալիս միմյանց կարճ տեսաձայնագրություններ ուղարկել:

Մեկնաբանել