Sony-ն արտոնագրել է սեփական «այփադը»

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը արտոնագրել է EyePad նոր սարքավորումը: Դատելով վերջինիս տեսքից` EyePad-ը նման է PS Vita պլանշետին:

Նոր պատենտի յուրահատկությունն անկյունային տեսախցիկներն են, որոնց օգնությամբ հնարավոր է սկանավորել ցանկացած օբյեկտ` այն վերածելով եռաչափ վիրտուալ մարմնի: Տեսախցիկը կարող է սկանավորել նաև մարդու դեմքը:

Նշենք, որ EyePad-ը համադրված է PlayStation Eye շարժման ֆիքսման տեխնոլոգիայի հետ: Նախատեսվում է, որ այս ամիս Sony-ն կներկայացնի նոր սերնդի PlayStation խաղային սարքավորումը: Արդյունքում ճապոնական ընկերությունը կկարողանա առավելություններ ձեռք բերել իր հիմնական մրցակցի` ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության նկատմամբ:

Մեկնաբանել