Ընտրությունների ընթացքը կուտակումներով չի խոչընդոտվել. ոստիկանություն

Ոստիկանությունը հերքել է ընտրությունների ընթացքը խոչընդոտող գործողությունների, այդ թվում՝ կուտակումների մասին համացանցում հրապարակված տեղեկությունները:

«Երևանի 5/21 տեղամասում տիրող իրավիճակի վերաբերյալ համացանցում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին` ոստիկանության ծառայողները ողջ ընթացքում գտնվել են տեղամասին հարող տարածքում և իրականացրել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, իսկ ընտրությունների բնականոն ընթացքը որևէ գործողություններով, այդ թվում` մարդկանց կուտակումներով, չի խոչընդոտվել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել