Քվեարկել է ընտրողների մեկ քառորդից ավելին. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն` նախագահական ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների 33,09%-ը` 836 710 մարդ: Այս մասին հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Երևանում ընտրություններին մասնակցել է 246 352 ընտրող: Արագածոտնի մարզում ընտրողների թիվը կազմել է 41 351, Արարատում` 82 101, Արմավիրում` 64 976, Գեղարքունիքում` 71 330, Լոռիում` 86 433, Կոտայքում` 69 806, Շիրակում` 71 540, Սյունիքում` 44 008, Վայոց Ձորում` 15 930, Տավուշում` 42 883:

Քվեարկության մասնակիցների քանակի ԿԸՀ-ն կհրապարակի նաև 18:00-ին:

Մեկնաբանել