Արարատում քրգործ է հարուցվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի առթիվ

Արարատի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով. հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

Hetq.am ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է և կազմվել արձանագրություն։ Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։

Մեկնաբանել