Yandex.Taxi-ի iPhone օգտագործողները կկարողանան անկանխիկ վճարումներ կատարել

Yandex.Taxi ծառայությունից օգտվողները հնարավորություն են ստացել iPhone-ի բջջային ծրագրի միջոցով բանկային քարտերով վճարումներ կատարել ծառայության դիմաց: Այս մասին հայտարարել է Yandex.Taxi ծառայության մենեջեր Լև Վոլոժը` հավելելով, որ ծառայության օրական պատվիրատուների 70%-ը iPhone օգտագործողներն են:

Երթևեկության վճարումը բանկային քարտի միջոցով հնարավոր է իրականացնել նույնիսկ առանց քարտի առկայության` նշելով միայն վճարման ենթակա գումարն ու եռանիշ գաղտնաբառը, որը գրված է բանկային քարտի հետևի մասում: Անկանխիկ վճարում կատարելու նպատակով պետք է բանկային քարտը գրանցել Yandex.Taxi ծառայությունում: Վոլոժի խոսքով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարման դեպքում հավելյալ գանձումներ չեն իրականացվում:

Ընկերության տվյալների համաձայն` Մոսկվայում գործող Yandex.Taxi ծառայության հետ համագործակցում են մի շարք տաքսի ծառայություններ: Վերջիններիցս մեքենա պատվիրելու դեպքում հարկ է նշել անկանխիկ վճարման համակարգով աշխատող մեքենայի պայմանը:

Հատկանշական է, որ այս Yandex.Taxi-ն հնարավորություն է ընձեռում բարեկամների և ընկերների համար ևս մեքենա պատվիրել և վճարումներ իրականացնել տաքսի ծառայության դիմաց:

Հիշեցնենք, որ Yandex.Taxi-ն թողարկվել է 2011թ. հոկտեմբերին: Այն վեբ ինտերֆեյսի կամ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային ծրագրի օգնությամբ հնարավորություն է տալիս գտնել և պատվիրել ամենամոտ տարածքում գտնվող տաքսին:

Մեկնաբանել