23 փետրվար, 2013 12:20

Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տալիս.

«Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել...

Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը:

Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս...»,- գրել է Աշոտյանը:

ՍիվիլՆեթը քիչ առաջ զրուցել է Վանաձորի քաղաքապետի տեղակալի հետ, ով ասաց, որ այսօր ժամը 10-ին խորհրդակցության է եղել քաղաքապետի հետ և չի կարծում, որ այդքանից հետո հանկարժ քաղաքապետը հրաժարական տա. «Ես իր տեղակլան եմ և ասում եմ ձեզ, որ այդպիսի բան չկա»:

Հիշեցնենք, որ Hetq.am կայքին տված հարցազրույցում Սամվել Դարբինյանը ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր։ Դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»։