Բոլոր ազատ հրապարակները դիտարկում ենք՝ որպես նախագահական նստավայր. Զ.Փոստանջյան

Աշտարակում արդեն մեկնարկել է Ծիրանագույն հեղափոխության կազմակերպիչների հանդիպումը բնակիչների հետ: Հրապարակում հավաքվածների առաջ իր ելույթում Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրենսդրական ճանապարհով հեղափոխության՝ իրավական առաջարկները Սերժ Սարգսյանին, որ նրա կողմից չեն ընդունվել:

Աշտարակցիները հավաստեցին, որ պատրաստ են հեղափոխության:

Զարուհի Փոստանջյանը խոսեց կրկին ընտրախախտումների՝ որպես հանցագործության և դրա իրավական հետևանքների մասին: «Մենք ընտրեցինք մեր ճանապարհը՝ դեպի Արարատ վերադարձի ճանապարհը: Հիմա մեզ մնում է որոշումներ կայացնել բոլոր ազատ հրապարակներում, որ մենք դիտրակում ենք՝ որպես նախագահի նստավայր: Իսկ Բաղրամյան 26-իր իր բանտախցում իրեն կալանավորած Սերժ Սարգսյանին միայն մի հորդոր ունենք՝ գալ փոխանցել իշխանությունը, և ժղովուրդը, ես կարծում եմ, իրեն կհամաների»,- նշեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ առավելությամբ է հաղթանակ տարել: Մասնավորապես, 11 ընտրատեղամասերից 9-ում Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է ձայների առավելություն: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 5000 մարդ իր ձայնն է տվել նրան, մինչ Սերժ Սարգսյանի քվեները շուրջ 3700-ն էին:

Մեկնաբանել