Ոչ թե «նա-խա-գահ», այլ՝ «Հա-յաս-տան»

«Փետրվարի 18-ին ավարտեցինք մի փուլ, որին շատերս չէինք հավատում, բայց այն հնարավոր դարձավ: Հնարավոր դարձավ նաև ձեր շնորհիվ: Հնարավոր դարձրիք առաջին փուլը, հիմա մենք թևակոխում ենք երկրորդ փուլը, որում պիտի ամրագրանենք մեր հաղթանակը իրավաբանորեն»,- Աշտարակի հրապարակում նշեց Ստյոպա Սաֆարյանը, և ողջույնի խոսքը փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Աշտարակցիները ողջունեցին Րաֆֆի Հովհաննիսյանին «նա-խա-գահ» վանկարկումներով: Մեր գլխավոր կոչը պիտի լինի «Հա-յաս-տան»,- ճշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել